Վիճաբանությունը ավարտվել է բռնությամբ․ հարուցվել է քրեական գործ

2025 թվականի նոյեմբերի 12-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ վիճաբանության ընթացքում մարմնական տարբեր տեսակի վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Հայկ Պետրոսյանին։

Iravaban.netըտեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն 

Ա․ Շ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և իր մորաքրոջ որդին՝ Վ․ Մ․-նը, 2025 թվականի մարտի 6-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Վ․ Ս․-ին՝ հանդիպելու և նախկինում վերջնիս պահվածքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել են Արարատի մարզի Նորաշեն բնակավայրին հարակից գտնվող Վ․ Ս․-ին պատկանող հողամաս, որտեղ այդ ժամանակ աշխատելիս է եղել Վ․ Ս․-նը։ Նշված վայրում պատվաստում կատարելու համար ծառի ճյուղ վերցնելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Վ․ Մ․-նը իր հետ նախապես վերցված և իր մոտ գտնվող դանակով երկու անգամ դիտավորյալ հարվածել է Վ․ Ս․-նի աջ հետույքային շրջանին, որից հետո Վ․ Մ․-ի գործողություններին է միացել նաև Ա․ Շ․-ը և նրանք խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ՛ հարվածներ են հասցրել Վ․ Ս․-ի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով աջ հետույքային շրջանի երկու հատ կտրած֊ծակած վերքերի, ձախ ազդրի արյունազեղման ձևով առորյջության կարճատև քայքայում առաջացրած թեթև վնաս։

Մեղարյալներին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Կարդացեք նաև՝


Leave a Comment