Ռուսական ու ղազախական ցորենով բեռնված գնացքները նոյեմբերի սկզբին առաջին անգամ Հայաստան են հասել՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Հայաստանի իշխանությունները պնդում են՝ սա ապաշրջափակման գործընթացի սկիզբն է, ու օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի գործնական արդյունքը։ Իսկ թե որքանո՞վ է սա տնտեսապես ձեռնտու Հայաստանին, հստակ հաշվարկներ դեռ չկան։