
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները մինչև Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը։
Այս մասին ասվում է AZAL-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունից պարզաբանել են, որ այլ ուղղություններով չվերթներն իրականացվում են ըստ կանոնավոր չվացուցակի։
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի օդանավը այսօր վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքում, կան տասնյակ զոհեր։