«Վրացին գալիս ա մեր քթի տակ առևտուր անում, մեր բերքը պադվալներում փտում է». այգեգործ


Հարություն Միրզոյանը Խորհրդային միության տարիներին Դեղձավանի գլխավոր գյուղատնտեսն է եղել, հետո գյուղխորհրդի նախագահի տեղակալ ,այնուհետև,  մի քանի տարի էլ ուժերն է փորձել Դեղձավանի գյուղապետի պաշտոնում, ասել է թե ՝ աշխատանքային հարուստ կենսագրություն ունի: Շուրջ 10 տարի  նա անցել է վաստակած հանգստի,կենսաթոշակառու է ,բայց պարապ չի մնում ,այգեգործության ոլորտում նա մեծ փորձառություն ունի:

« Զբաղվում եմ գյուղտնտեսությամբ,սա իմ տնամերձ այգին է, մի հեկտար էլ վարձակալած ունեմ, ամեն ինչ էլ մշակում եմ ,հիմնականում՝ կառալյոկ,թուզ,ձիթենի »,-ասում է  Հարություն Միրզոյանը:

 Դեղձավանում գարունը չի գնացել,անձյուն ձմռանը փոխարինում է չոր ու ցամաք գարնանային եղանակը, արդյունքում ՝ տարին 12 ամիս հողի հետ աշխատանքները չեն դադարում, -ասում է այգեգործը և հույսով սպասում, որ եկող տարին գոնե նպաստավոր կլինի հատկապես այգեգործության համար:  

Դեղձավանը մի ժամանանակ պտղի արտադրությունում առաջատար էր դեղձի այգիներով, բայց հիմա գրեթե դեղձ չկա ,տնկիները մասսայական չորացան ,դրանց փոխարինելու եկան հիմնականում ձիթենու,արքայանարնջի այգիները:

Նրա կարծիքը գյուղանտնեսության վերաբերյալ հիմնված է երկարամյա փորձի հիման վրա: Ասում է՝ Դեղձավանը կարող էր լիներ տարածաշրջանում առաջատար՝ ոչ միայն պտղատու այգիների մշակությամբ ,այլև անասնապահությամբ: Բայց 90-ականերին հայ-վրացական սահմանազատման աշխատանքներից հետո գյուղի հողատարածքներից շուրջ 50 հեկտարից ավելին մնաց սահմանի հակառակ կողմում՝ փշալարից այն կողմ, դեղձավանցուն էլ  մի պատառ հող մնաց մշակելու համար -ասում է Հարություն Միրզոյանը:

Գյուղատնտեսի խոսքով՝ վերջին տարիներին ընդհանրական խնդիր է դարձել նաև բերքի իրացումը, հիշում է, որ ժամանակին բերքը հավաքողներ կային, տան դռնից էին տանում ,իրար հերթ չէին տալիս բեռնատար մեքենաները, գյուղացին չէր մտածում իրացման մասին: Ասում է՝ հիմա շուկայում համատարած լճացում է գնում,Վրաստան տանել չեն կարող, էնտեղ իրենց ունեցածի ձեռն են կրակը ընկել ,դեռ մի բան էլ վրացիներն են սահման հատում , իրենց քթի տակ առևտուր անում ու ավելի ցածր գներով իրացնում վրացական բերքն ու բարիքը ,-ասում է գյուղատնտեսը:

Գյուղացին փորձում է ամեն դեպքում լավատես մնալ, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում՝ տնամերձ այգում հիմա էլ  մեղվափեթակներ չէր դնի ու մեղվաբուծությամբ չէր զբաղվի: Այսպես են ապրում  գյուղում՝ լավի ու բարու սպասումով:

Բաժանորդագրվեք  «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության յութուբյան ալիքին, տեղեկացեք Լոռու և Տավուշի մարզերում կատարվող իրադարձություններին, աջակցեք մարզային հեռուստաալիքի հետագա գործունեությանը: Բաժանորդագրվել կարող եք հետևյալ հղումով:

Source link

Leave a Comment