
Հանրապետությունում նոյեմբերի 12-13-ը բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
-
25 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, -
14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, -
9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, -
7 դեպք՝ հոգեկան ներգործության, -
6-ական դեպք՝ խարդախության, զենք-զինամթերքի առգրավման, -
5 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, -
3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, -
2-ական դեպք՝ բնակարանային գողության, հարկերը տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել է ավազակության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հարկերը տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
1-ական դեպք՝ վրաերթի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դիտումների քանակ1