Ռաֆայելե Պալադինոն նշանակվել է «Ատալանտայի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
41-ամյա մարզիչը պաշտոնում փոխարինել է Իվան Յուրիչին։ Պալադինոն նախկինում մարզել է «Մոնցան» ու «Ֆիորենտինան»։