![]()
«Իրականում այդ բանավեճի անհրաժեշտությունը և պահանջարկը կան, և իրենց խոսակցությունը մենակ էդ ժամանակ է ավարտվելու, երբ գան դեմ-դիմաց խոսեն, ու հանրությունը, ի վերջո, բոլոր հարցերի պատասխանը նաև էդ ֆորմատով ստանա»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի այն հարցին, թե վերջին շրջանում վարչապետը մշտապես հանրայնորեն հրավիրել է նախորդ երկու չընտրված և մեկ մասամբ ընտրված նախագահներին՝ հանրային ուղիղ եթերում բանավեճի, և մենք ու նրանք հետևողականորեն խուսանավել և փախուստի են դիմել:
Ըստ վարչապետի՝ կայացած ժողովրդավարության համակարգում նման բանավեճերից հրաժարվելը ըստ էության երաշխիք է ընտրական խոշոր անհաջողության.
«Ձեր նշած մարդիկ թող գան լրագրողների միջավայրում պատասխանեն հարցերին ինչպես որ ես եմ պատասխանում, ես այսօր ԱԺ-ում, կամ Կառավարություն նիաստերից հետո, այս ընթացքում չեմ հիշում քանի ասուլիսներ եմ տվել, իսկ այդ մարդիկ հրավիրում են իրենց կողմից ֆինանսավորվող և իրենց պատվերով Կառավարությանը և քաղաքական մեծամասնությանը հայհոյող ինչ-որ անձանց, ու նրանց առաջ կանգնած խրոխտ հարցազրույցներ են տալիս, ձեր նշած մարդն էլ ասում էր՝ «ձեզ թվում է ինձ հաճելի է գնալ ընտրությունների ժամանակ էդքան ժողովրդի հետ շփվեմ», էն որ ասում են՝ չտեսար պատից կախ, տեսար ճակատիցդ կախ, բոթասներդ հիշի արա գոնե»:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ