Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցեր, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ», – ասվում է հաղորդագրության մեջ։