Վանաձորում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Բազում» թաղամասում, Շինարարների փողոցում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Տիգրան Զ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Մարիամ Հ․-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Միքայել Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

—00—ԼԱ

Leave a Comment