Սպանության սպառնալիք և հրկիզում՝ հարուցվել է քրեական գործ

2025 թվականի նոյեմբերի 10-ին Երևանի քրեական դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ անձի հանդեպ սպանության սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև հրկիզման միջոցով խոշոր չափերի գույքի վնասման դեպքի առթիվ։ Գործը նույն օրը մակագրվել է Անի Դանիելյանին։

Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ 

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Վ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հասցեին հնչեցրել է սպանության և առանձնապես խոշոր չափերի գույքը վնասելու սպառնալիք, որից անմիջապես հետո հրկիզման եղանակով վնասել և ոչնչացրել է ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մեղադրյալին խափանման միջոց է կիրառվել կալանավորում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Կարդացեք նաև՝


Leave a Comment