Ամենօրյա աշխատանք է տարվում․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ կառավարությունը շարունակաբար աշխատում է հայ գերիների վերադարձի ուղղությամբ։

«Մենք ամենօրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ»,-նշել է նա։

Ըստ վարչապետի՝ որքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնքան ավելի հեշտ կլինի նաև գերիների հարցի լուծումը։

«Եթե կա տեսակետ, որ խաղաղության հարցը պետք է լուծվի, ապա ես էլ ասում եմ՝ որքան բարենպաստ լինի միջավայրը, այնքան արագ և արդյունավետ կլուծվի նաև այդ խնդիրը»,- նշել է Փաշինյանը։

Leave a Comment