Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյան. «Եկեղեցու համար մի տասը հոգեւորականի կարգալույծ լինելը թիվ չէ. նրանք ոչ մի բան էլ չեն կարողանալու անել». «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է:

– Նախկին հոգեւորական Տեր Տարոնը կարգալույծ հռչակվեց, Տեր Թադեն դեռեւս կարգալույծ չի արվել: Նիկոլ Փաշինյանը հաջորդ կիրակի էլ գնում է Խաչիկ գյուղի եկեղեցի: Մարդկանց մասնակցությունը, նույնիսկ վարչական լծակի կիրառման պարագայում, խիստ նվազ է։ Հնարավո՞ր է, որ Փաշինյանի համառությունը հանգեցնի իր համար ցանկալի արդյունքին։

– Չեմ կարծում: Այդքան շատ համախոհներ չի կարող ինքն ունենալ:

– Չունի, բայց փաստացի Հովհաննավանքն այսօր «օկուպացված» է:

– Ինքը ցանկացած եկեղեցում էլ կարող է գնալ, մասնակցել պատարագի, բայց դա չի նշանակում, որ իր կործանարար ընթացքն էլ, գործողությունն էլ կհաջողեն:

– Մտավախություն ունե՞ք, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի պես հոգեւորականներ կարող են էլի լինել:

Անգամ եթե լինեն, Եկեղեցու համար մի տասը հոգեւորականի կարգալույծ լինելը թիվ չէ. նրանք ոչ մի բան էլ չեն կարողանալու անել:

– Վստա՞հ եք, որ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարը տապալվելու է:

– Ոչ թե տապալվելու է, շատ կործանարար է լինելու իր ու իր համախոհների համար:

– Փաշինյանն իր նպատակին կհասնի՞ Վեհափառի հեռացման հարցում:

– Իհարկե՝ ոչ, բացառվում է:

Հայկա Ալոյան
«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment