Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Ֆեներբահչե» ակումբը թողնելուց հետո պարզվել է, որ Ժոզե Մոուրինյուն ակումբի հաշիվների վրա թողել է մոտ 747 հազար եվրոյի պարտք՝ լյուքս հյուրանոցում երկարաժամկետ բնակության համար:
Մոուրինյուն, ով շուրջ 15 ամիս ապրել է Ստամբուլի Four Seasons հյուրանոցում, հրաժարականից հետո հեռացել է Թուրքիայից, իսկ վճարման պատասխանատվությունը մնացել է ակումբի վրա: Այս պահին «Ֆեներբաhչեն» վարում է բանակցություններ՝ պարտքը մարելու ձևերն ու ժամկետները որոշելու համար:
Միևնույն ժամանակ հայտնի է, որ պայմանագրի վաղաժամկետ խզման դիմաց Մոուրինյուն ստանալու է մոտ 15 միլիոն եվրոյի փոխհատուցում:
Ներկա պահին պորտուգալացի մարզիչը արդեն զբաղեցնում է նոր պաշտոն՝ գլխավորելով Լիսաբոնի «Բենֆիկան», որն ընթացիկ մրցաշրջանում Պորտուգալիայի առաջնությունում գտնվում է 3-րդ հորիզոնականում: