Մարդիկ իրենց գյուղերում պետք է ունենան արժանապատիվ կյանքի պայմաններ․ Թաթոյան

Սյունիքի [Կապան] Արծվանիկ, Գեղանուշ, Գոմարան, Ճակատեն գյուղեր. պոպուլիստ ու ցինիկ պաշտոնյաները այսքան տարի մարդկանց այնքան են անամոթաբար խաբել, որ հավատ չեն թողել ու հետո էլ ասում են` վստահություն չկա․ Facebook-ի իր էջում գրում է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Ընտրությունից ընտրություն միայն խոստումներ են տվել, դրա համար էլ պատասխան տվող այդպես էլ չկա: Գյուղերը դատարկվում են, մարդիկ հույս չեն տեսնում: Բայց մենք այս շղթան կտրելու ենք, մարդիկ հենց իրենց գյուղերում պետք է ունենան արժանապատիվ կյանքի պայմաններ»,- նշել է նա։

 

Leave a Comment