Փաստաթղթերի կեղծման և խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքով մեղադրանք է առաջադրվել

Նոյեմբերի 10-ին Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք Վարչական շրջանների դատախազությունում գործ է հարուցվել փաստաթուղթ կեղծելու և խոշոր չափի գույքային վնաս հասցնելու դեպքի առթիվ։ Գործը նույն օրը մակագրվել է Երևանի քրեական դատարանի Հարություն Մանուկյանին։

Մեղադրական եզրակացություն համառոտ բովանդակություն

Մ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է Ն. Ա.-ին փաստաթուղթ կեղծել և խմբի կազմում կեղծ տեղեկություն տարածելու եղանակով «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրյալներին խափանման միջոց է կիրառվել բացակայության արգելք

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Leave a Comment