Հայաստանի Մ-21 հավաքականի առաջիկա հանդիպումների վայրը փոխվել է — Armsport.am

Հայաստանի Մ-21 հավաքականի առաջիկա երկու տնային հանդիպումները Մ-21 Եվրո-2027-ի որակավորման փուլում տեղափոխվել են ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա՝ պայմանավորված Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտի խոտածածկի վիճակով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի հետ կմրցի նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, իսկ Շվեդիայի Մ-21 հավաքականի հետ՝ նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ին։

Leave a Comment