Մեկ օրում բացահայտվել է 165 հանցագործություն. ՆԳՆ


ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 10-11-ը:


 


Բացահայտվել է 165 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:


 


Մասնավորապես, բացահայտվել է՝


  • 49 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

  • 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

  • 8 դեպք՝ խարդախության,

  • 6 դեպք՝ հոգեկան ներգործունեության,

  • 5 դեպք՝ խուլիգանության,

  • 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ինքնասպանության հասցնելու,

  • 3 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,

  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։


Բացահայտվել է սպանության, ավազակության, կողոպուտի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, հրազենի ապօրինի շրջանառության և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝


  • 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության, ավազակության։


Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։


ՃՏՊ վիճակագրությունը այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 27-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment