Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 11–ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։
Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 22 հարց։ Դրանցից տասներեքը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։
Դրանց թվում են «Ինտերնետով հանրային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Կլիմայի մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «ՀՀ տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը և այլն։