Որքա՞ն պետք է վճարենք առողջության ապահովագրության համար 2026 թվականից. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ ներկայացրել է, թե ովքեր են առողջապահության ապահովագրության առաջին փուլով ներառվելու համակարգում, և թե որքան աշխատավարձի դեպքում, որքան պետք է վճարեն քաղաքացիները:

Նախարարը մասնավորապես գրել է.

«2026թ-ից համակարգին կմիանան 200.000 + աշխատավարձ ստացող քաղաքացիները:

Փաթեթի արժեքը տարեկան` 129.600 դրամ:

Վճարման ձևը`ամսական:

2026թ. վճարման բեռը մեղմելու համար պետությունը`

ա) 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`

5500 դրամի փոխարեն`Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը:

2026թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ ամսական 6000 դրամ:

բ) 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`

8500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 7500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը:

2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ ամսական 4000 դրամ:

Այսինքն, մինչև 500000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը:

գ) 1մլն. դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա `

2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ»:

Leave a Comment