ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԱԾ-ում սահմանապահ զորքերի հրամանատար չկսր 2025–ի սեպտեմբերի 19-ից ի վեր:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազգային անվտանգության սահմանապահ զորքերի նոր հրամանատար է նշանակվել Գարիկ Մուրադյանը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Գարիկ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ մինչ այս ԱԱԾ ՍԶ հրամանատարն Էդգար Հունանյանն էր: Նա այս պաշտոնից ազատվել էր այս տարվա սեպտեմբերի 19-ին:

Leave a Comment