Ֆրանսիական «Լիոնը» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» 22-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով և նախատեսում է այս ձմռանը ձեռք բերել նրան վարձակալական հիմունքներով՝ հետագա գնման հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է SE-ն։
Այնուամենայնիվ, բասկյան ակումբը շարունակում է հավատալ իր ֆուտբոլիստի ապագային և չի շտապում բաժանվել նրանից, ինչն էլ կարող է բարդացնել ֆրանսիական ակումբի հետ բանակցությունները։
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» է 2023 թվականի օգոստոսից։ Այդ ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 51 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 3 գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում Լա Լիգայում նա մասնակցել է ընդամենը վեց հանդիպման։