ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը այցելել են Մարտունու խոշորացված համայնք։ Պատգամավորները հանդիպել են համայնքի տարբեր բնակավայրերի երկու տասնյակից ավելի քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի Facebook-ի էջից։
«Բնակիչները բարձրացրել են գյուղատնտեսական չլուծվող կոնկրետ խնդիրներ, սոցիալական բազմաթիվ հարցեր, որոնց հետ իրենք և իրենց ընտանիքներն ամեն օր առերեսվում են։
Շարունակվում է առարկայական դժգոհությունը գյուղատնտեսական առկա խնդիրներին ոչ համարժեք և չթիրախավորված պետական աջակցությունից։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում այցելելու համայնքի գյուղական կոնկրետ բնակավայրեր, նաև տեղերում ծանոթանալ առկա խնդիրներին»,- սոցցանցի իր էջում նշել է Թադևոսյանը։