«Կայրաթի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրի տնային հանդիպման ժամանակ «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի առանձնատուն կողոպտիչներ են մտել։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
26-ամյա ֆուտբոլիստի` Կաստելի Կալեպիոյում գտնվող տնից կողոպտիչները տարել են երկու Rolex ժամացույց և դիզայներական պայուսակներ:
Միլանում կայացած խաղում Բաստոնին մնացել էր պահեստայինների նստարանին: Կիվուի թիմը հաղթել էր 2-1 հաշվով: