Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին բանտից ազատ արձակելու միջորդությունը բավարարվել է. նա կգտնվի դատական ​​​​վերահսկողության ներքո

Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին բանտից ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նիկոլա Սարկոզին ազատ կարձակվի, և կգտնվի դատական ​​​​վերահսկողության ներքո», – ասվում է հաղորդագրության մեջ։

Սարկոզին բանտային կյանքը մղձավանջ է անվանել:

«Ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բանտի աշխատակիցներին, որոնք բացառիկ մարդկայնություն ցուցաբերեցին և այս մղձավանջը դարձրին հանդուրժելի», – ավելի վաղ ասել է նա:

Հիշեցնենք` Սարկոզին մեղավոր էր ճանաչվել Մուամար Քադաֆիի կառավարության միջոցներով իր քարոզարշավը ֆինանսավորելու մեջ:

Նա 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

«Ֆրանսիայի օրենքով՝ կոռուպցիոն սխեման հանցագործություն է, նույնիսկ, եթե գումարը չի վճարվել կամ դա չի կարող ապացուցվել»,- նշված էր դատարանի որոշման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment