Վարչապետը ԶՈՒ-ի հետ հանդիպմանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ քննարկել է մի շարք օրակարգային հարցեր, տեղեկացրել է վարչապետի աշխատակազմը։

Ըստ հրապարակման՝ նա կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի, տեղեկացրել են կառավարությունից։

Նշվում է, որ երկրի ղեկավարը պատասխանել է ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։

Leave a Comment