Նիկոլի համար կարևոր է, որ կոնկրետ թուրքերը գոհ լինեն իր հայտարարություններից



Այլասերելով իրականությունը՝ Նիոլը, մեկնաբանելով նախկին նախագահների վերջին հայտարարությունները, որ հնչել են նրանց հարցազրույցներում, հայտարարել է, թե դրանք վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ՝ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։

Ի՞նչ տրամաբանութամբ է առաջնորդվել Նիկոլը, որ նման վերդիկտ է կայացրել: Նա երևի մտածում է, թե ազգաբնկաչության շատ քիչ տոկոսն է այդ մարդկանց հարցազրուցները դիտել, ուստի նրանք, ովքեր չեն դիտել, կվստահեն իրեն ու կհավատան այն ապուշություններին, որ ինքն է դուրս տալիս՝ իրականությունը շուռ տված մատուցելով:

Մինչդեռ Նիկոլը կրկին խուսափել է քաղաքկան պատախսանատվությունից ու այլասերել հասկացությունները: Իրականում նա էլ շատ լավ գիտի, որ Արցախն է եղել ՀՀ անվտանության երաշխավորը և որ դրա կորստից հետո իրեն են կապել մոտակա ծառից, իսկ կապողն էլ իր հարազատներն են՝ Իլհամն ու Էրդողանը: Այսպիսով՝ Նիկոլի հայտարարությւոնը պետք է որակել որպես քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ, իրականության խեղաթյուրում և պետական շահերի դեմ գործողություն, որին ականատես են դառնում ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում ու կոնկրետ եզրահանգումներ անում, իսկ թե ինչ եզրահանգումներ կարելի է անել այս հայատյաց հայտարարություններից, կարծում ենք, դժվար չէ երևակայել:

Նիկոլը թքած ունի. նրա համար կարևոր է, որ թուրքերը գոհ լինեն իր հայտարարություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment