https://www.youtube.com/watch?v=5WeNHDs4WMY
Նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմը դադարեցնելու օրը, Ալեն Սիմոնյանը դրվագ է «հիշել» պատերազմի օրերին Փաշինյանի հետ խոսակցություններից։ Ըստ Սիմոնյանի՝ «Հաղթելու ենք» կարգախոսը նրանք չեն դրել շրջանառության մեջ, հակառակը՝ Փաշինյանը պատերազմի հենց առաջին օրվանից դեմ է եղել այդ կարգախոսին։
Հետաքրքիր է, սակայն, որ 44 օր շարունակ հենց ՔՊ-ականներն էին բոլոր հնարավոր-անհնար հարթակներում տարածում այդ «նշանաբանը»։ Ավելին, մինչ այսօր կան ՔՊ-ականներ, որոնց սոցկայքերի նկարներին գրած է «Հաղթելու ենք»։
«Հաղթելու ենք»-ը 44-օրյայի ստերի սիմվոլ Արծրուն Հովհաննիսյանի հիմնական ոգևորիչ խոսքն էր․ ավելին, մամուլի ասուլիսում հայտարարում էր, որ եթե ինքը վստահ չլիներ, որ հաղթելու ենք, երբեք չէր ասի այդ մասին։
Yerevan․Today-ը առանձնացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի արված բազմաթիվ ուղերձներից մի փոքր մասը, որտեղ նա գործածում է «Հաղթելու ենք» տրամաբանության մեջ գտնող կարգախոսներ։
Մանրամասն՝ տեսանյութում։