Տարածաշրջանում հակամարտության ավարտից հետո խաղաղության և զարգացման միտումներն ամրապնդվում են. Էրդողան


Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բաքվից վերադառնալուց հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ Էրդողանը գոհունակություն է հայտնել ընթացող գործընթացների առնչությամբ։


«Խաղաղության քամիներ են փչում, և Թուրքիան ողջունում է դա: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ընթանում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա»,- ասել է նա։ 


Էրդողանը hավելել է, որ Անկարան պատերազմի հենց սկզբից սատարել է Բաքվին: Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում հակամարտության ավարտից հետո խաղաղության և զարգացման միտումներն ամրապնդվում են:

Դիտումների քանակ3

Leave a Comment