Արշակի նման ձեզ վրա էլ կոմպրոմատներ կհրապարակվեն․ Կտրիճը՝ իր հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի նախաձեռնությամբ 15 եպիսկոպոս պահանջել են Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը։

Արդյունքում Մայր Աթոռում ստեղծվել է հանձնաժողով` քննելու դիվանապետի՝ Արշակ Խաչատրյանի կարգապահական հարցերը։

Կտրիճ Ներսիսյանը  կտրականապես հրաժարվել է գահից հեռանալ։ Երբ եպիսկոպսները ներկայացրել են իր` կաթողիկոսական աստիճանի հետ անհամատեղելի խնդիրները և փաստացի տապալումը` Կտրիճ Ներսիսյանն անմիջապես արձագանքել է, որ եպիսկոպոսները պետք է վախենան, որ մի օր էլ նրանց վրա կոմպրոմատներ կհրապարակվեն, ինչպես Արշակ Խաչատրյանի դեպքում։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment