Սա տեսակ է, թե հանձնարարություն՝ իմանալու ենք իշխանափոխությունից հետո․ Ռոբերտ Քոչարյան


Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցից․

«Կառաջարկեի ընտրություններից հիմա չխորանալ, սա առանձին թեմա է։ Բայց եթե խոսենք մեր անելիքների մասին, իմ կարծիքով, բացի նրան, որ մենք պետք է մեր անվտանգությունն ապահովենք՝ գործընկերներ ունենալու համար, նաև աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերելու համար, մենք պետք է մեր ներքին կայունությունն ապահովենք։ Կայունությունը և համերաշխությունը։ Այս կոնֆլիկտները, որոնք ուտում են մեր հասարակությունը ներսից, մարդիկ հոգնել են սրանից, սրան պետք է ուղղակի վերջ տալ։
Եվ նաև հետագա ընտրությունների կարևորությունը դրանով է՝ մենք ընտրելու ենք մի իշխանութուն, որը փորձելու է այդ համերաշխությունը ներսում ստեղծի՞, բերի՞, թե մենք ունենալու ենք սրա շարունակությունը, մշտական կոնֆլիկտածին  մի իշխանություն, որի հիմանական նպատակը․․․ Մեկ-մեկ ռացիոնալ բացատրություն էլ չունես, լավ եկեղեցի՞ն քեզ ինչով է խանգարում։ Չէ, անպայման պետք է էստեղ բզենք, էնտեղ բզենք, ստեղ պրոբլեմ ստեղծենք, էնտեղ պրոբլեմ ստեղծենք։ Սա տեսակ է։ Հիմա կարող է սա տեսակ չէ՝հանձնարարություն է, կարող է։ Բայց սա տեսակ է, թե հանձնարարություն՝ իմանալու ենք իշխանափոխությունից հետո։ Եթե մեր ժողովորդն ուզում է իմանալ ճշմարտությունը, ուրեմն պետք է իր ընտրությունը ճիշտ անի 2026 թվականին։ Այս չարությամբ լցված իշխանությունը  չպետք է իշխանություն ունենա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment