«Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ ԱՊԼ-ի 11-րդ տուրի խաղում՝ 3:0 հաշվով:
Հաշիվը 29-րդ րոպեին բացեց Էրլինգ Հալանդը, որը մինչ այդ՝ 13-րդ րոպեին, չկարողացավ իրացնել նշանակված 11 մետրանոցը: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում տան տերերի առավելությունը կրկնապատկեց Նիկոն: 63-րդ րոպեին Ժերեմի Դոկուն ձևակերպեց խոշոր հաշիվը:
38-րդ րոպեին «Լիվերպուլի» պաշտպանը՝ Վիրջիլ վան Դայկը, խփեց գոլ, սակայն VAR-ի դիտարկումից հետո այն չհաշվվեց՝ խաղից դուրս վիճակի պատճառով:
«Մանչեսթեր Սիթին» իր հերթական՝ արդեն չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում: ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում Խոսեպ Գվարդիոլայի թիմը 22 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական: «Լիվերպուլը» 18 միավորով իջավ ութերորդ տեղ:
Հաջորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» նոյեմբերի 22-ին կմրցի «Նյուքասլի» հետ, իսկ «կարմիրները» նույն օրը կհանդիպեն «Նոթինգհեմ Ֆորեսթին»:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին