Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի» և «Լիվերպուլի» միջև խաղն ավարտվեց 3-0 հաշվով։
13-րդ րոպեին «Լիվերպուլի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, սակայն Գեորգի Մամարդաշվիլին հետ մղեց Էրլինգ Հոլանդի հարվածը։ 29-րդ րոպեին Հոլանդը բացեց հաշիվը՝ «Քաղաքայիններին» առաջ մղելով։ Առաջին խաղակեսի ավելացրած 3-րդ րոպեին Նիկո Գոնսալեսը կրկնապատկեց «Մանչեսթեր Սիթիի» առավելությունը։ 63-րդ րոպեին Ժերեմի Դոկուն խփեց տանտերերի երրորդ գոլը։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի աղյուսակում 22 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Լիվերպուլը»՝ 18 միավորով ութերորդ տեղում։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝