Նոյեմբերի 4-ին Լոռու մարզի դատախազությունում գործ է հարուցվել այն մասին, որ կնոջը հարվածելու հետևանքով ստացել է առողջության ծանր վնաս։ Գործը նույն օրը մակագրվել է Լոռու մարզի դատավոր Տարոն Թադևոսյան։
Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն
Համլետ Ալեքսանի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 23:30-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում հարվածել է կնոջը՝ Ա.Սուքիասյանին, որի հետևանքով վերջինս ստացել առողջության ծանր վնաս:
Որոշում է կայացվել քրեական գործը վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակել։
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ․Թադևոսյանս, ստանալով քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Համլետ Ալեքսանի Հովհաննիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի՝
2025 թվականի նոյեմբերի 04-ին Լոռու մարզի դատախազությունից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 71130324 նախաքննական համարով քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Համլետ Ալեքսանի Հովհաննիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատավորների միջև գործերի բաշխման էլեկտրոնային մակագրության համակարգի միջոցով թիվ ԼԴ/0661/01/25 քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Համլետ Ալեքսանի Հովհաննիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով, մակագրվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ.Թադևոսյանին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 34-րդ և 310-րդ հոդվածներով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Քրեական գործը վարույթն ստանձնել և 2025 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6) նշանակել նախնական դատալսումներ՝ դատավոր Տ. Թադևոսյանի նախագահությամբ։
Երկօրյա ժամկետում որոշման պատճենն ուղարկել հանրային մեղադրողին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին` դրան կցելով հանրային մեղադրողի, մեղադրյալի, պաշտպանի և տուժողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ սահմանված ձևի հուշաթերթ, ներառյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի ցանկը և դրանց կապակցությամբ միջնորդություններ ներկայացնելու իրավունքի մասին պարզաբանում։
Մեղադրյալին խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: