ՊՍԺ-ն ուսումնասիրում է կազմն ուժեղացնելու տարբերակները: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, փարիզյան գրանդը պատրաստ է 150 միլիոն եվրո վճարել «Գալաթասարայի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար:
Նշվում է, որ 26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան», սակայն ՊՍԺ-ն կարող է առաջ անցնել կատալոնացիներից՝ նիգերիացու համար պայքարում:
Վիկտոր Օսիմհենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 3 խաղում խփել է 6 գոլ: «Գալաթասարայի» հարձակվողը գլխավորում է ակումբային ամենահեղինակավոր եվրագավաթի ռմբարկուների ցուցակը: Օսիմհենի գործող պայմանագրի ժամկետը թուրքական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: