Ինտեր Մայամին պատասխանել է Մեսսիի վերաբերյալ երեք եվրոպական ակումբների — Armsport.am

Մամուլը կրկին ողողված է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Եվրոպա հնարավոր վերադարձի մասին ենթադրություններով:

MLS-ի մրցաշրջանն ավարտվում է տարեվերջին, և լուրեր են շրջանառվում, որ արգենտինացի աստղը դիտարկում է վարձակալությամբ Եվրոպա վերադառնալու հնարավորությունը՝ աշխարհի առաջնությունից առաջ մարզավիճակը պահպանելու համար:

DSPORTS-ի տեղեկություններով՝ «Ինտեր Մայամին» արդեն մերժել է հարձակվողի համար թուրքական «Գալաթասարայի», պորտուգալական «Բենֆիկայի» և անգլիական «Չելսիի» առաջարկները:

Լիոնել Մեսսին վերջերս երկարաձգել է իր գործող պայմանագրի ժամկետը ամերիկյան ակումբի հետ՝ մինչև 2028 թվականի ավարտը:

Leave a Comment