Ուկրաինայում հակամարտության դադարեցումը անհնար է առանց դրա արմատական պատճառները վերացնելու և ռուսական շահերը հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Մեր կարծիքով, հակամարտության ավարտը անհնար է առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու և դրա արմատական պատճառները վերացնելու», – գործակալությանը ասել է Լավրովը։
Նախարարը ընդգծել է, որ Ղրիմի պատկանելության հարցը ռուսական կողմի համար փակ է։
«Ինչ վերաբերում է Ղրին և Սևաստոպոլին, ապա թերակղզու բնակիչները 2014 թվականի մարտին հանրաքվեի ժամանակ իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը՝ քվեարկելով Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին», – նշել է նա։