Սերբ Նովակ Ջոկովիչը Աթենքում կայացած Պրոֆեսիոնալ Թենիսի Ասոցիացիայի (ATP) մրցաշարի եզրափակչում հաղթել է իտալացի Լորենցո Մուսետտիին։
Խաղն ավարտվել է 4-6, 6-3, 7-5 հաշվով՝ Ջոկովիչի օգտին։
Ջոկովիչը նվաճել է իր կարիերայի 101-րդ գավաթը: Այս ցուցանիշով նա զբաղեցնում է երրորդ տեղը «Բաց դարաշրջանում»(երբ սիրողական և պրոֆեսիոնալ թենիսը առանձնացված չեն) հաղթած մրցաշարերի քանակով։
Ամերիկացի Ջիմի Քոնորսը ռեկորդակիր է գավաթների քանակով (109), իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ երկրորդը (103)։
38-ամյա Ջոկովիչը աշխարհում հինգերորդն է։