Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում ընթացող Սամբոյի 2025թ․ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու մարզիներ բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մեդալների են արժանացել մարզական սամբոյի 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը և մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ավանեսյանը։
Առաջնությանը մասնակցում է շուրջ 500 մարզիկ՝ ավելի քան 70 պետությունից։
