Ալիևի կամքից է կախված Նիկոլի ընտրությունը, մի քանի կրակոցով խաղաղությունը կփլուզի, եթե ասածները չանի

Ադրբեջանը հասկանում է, որ նոյեմբերի 9-ի, օգոստոս 8-ի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում հասել են իրենց ձեռնտու բանաձևերին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Շուտով Բաքվից շանտաժի մեծ տեսականի է ներկայացվելու Փաշինյանին. կա’մ անկլավներն ու միջանցքը տալիս է, կամ՝ չեն ստորագրելու պայմանագիրը։ Նրանք երեկ հասկացրեցին, որ նախընտրական պաուզա են տվել, նշեցին, թե որն է Նիկոլի վերարտադրության գինը։ Հիմա Ալիևի կամքից է կախված, թե ինչ ներքաղաքական վիճակ կլինի, եթե Փաշինյանից հիասթափվի, երկու կրակոցով կփլուզի խաղաղությունը։

Փաշինյանը Սերժ Սարգսյանի հարցազրույցից ջղաձգվելու փոխարեն ճիշտ կանի, որ արձագանքի Սարգսյանի բարձրացրած խնդիրներին։»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

Leave a Comment