![]()
«Դեպի լույս» պոեմ-կանտատ՝ նվիրված Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակին: Ստեղծագործության հեղինակ Անդրանիկ Բերբերյան, գործը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ։
Երեկոյի ընթացքում ելույթով հանդես կգա համերգի հատուկ հրավիրյալ , համաշխարհային հռչակ վայելող օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը։
Անդրանիկ Բերբերյանի և բանաստեղծ Նուշիկ Միքայելյանի «Դեպի լույս» պոեմ-կանտատը ստեղծվել է Խաչատուր Սուքիասյանի նախաձեռնությամբ:
Պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, սկիզբը 19-00: Միջոցառումն անվճար է, մուտքը միայն հրավիրատոմսերով:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ