Պակիստանը հայտարարել է «Թալիբան»-ի հետ բանակցությունների ձախողման մասին


Միջազգային


Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է Ստամբուլում Աֆղանստանի հետ խաղաղ բանակցությունների ձախողման մասին, ըստ Geo News-ի։

Ասիֆը հայտարարել է, որ Պակիստանի և Աֆղանստանի միջև բանակցությունները դադարեցվել են, և չորրորդ փուլի բանակցությունների ծրագիր չկա։ Նա գործընթացը որակել է փակուղային:

Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային և Կատարին երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու անկեղծ ջանքերի համար։

«Նրանք աջակցում են մեր դիրքորոշմանը։ Նույնիսկ աֆղանական պատվիրակությունը համաձայն էր մեզ հետ, բայց նրանք պատրաստ չէին գրավոր համաձայնագիր ստորագրել», – նշել է նա՝ հավելելով, որ Պակիստանը կընդունի միայն պաշտոնական գրավոր համաձայնագիրը։

Միևնույն ժամանակ, նախարարը զգուշացրել է, որ հրադադարը կպահպանվի միայն այն դեպքում, եթե Աֆղանստանի տարածքից հարձակումներ չլինեն։


Leave a Comment