Ոստիկանները վագոն-տնակում թմրամիջոց են հայտնաբերել – 5tv

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայկավան գյուղի 53-ամյա բնակիչը Զառիշատ գյուղի վարչական տարածքի արոտավայրում գտնվող իր վագոն-տնակում թմրամիջոց է պահում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 6-ին կատարված զննությամբ 53-ամյա տղամարդու վագոն-տնակում հայտնաբերվել է 77 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Comment