![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին:
«Մարդը մինչև 2018 թվականը խնդիր չի տեսել, հենց իր իշխանությունը մերժվել է, միանգամից սկսել է բանակում խնդիրներ տեսնել։
Բա այսքան տարի լռելուց հետո գնաս 2 դատարկության մոտ տղամարդլամիշ լինե՞ս։
Ձեր թողած բանակը, ինչպես դու ինքդ 2016-ին էիր ասում, 80-ականների զենքերով բանակն էր, կոնսերվաների բանկաներով անվտանգությունը։ Իսկ դրան զուգահեռ ձեր ու ձեր շրջապատի միլիարդներ արժեցող բիզնեսները, պալատներն ու մեքենաներն էին։
Այն, ինչ տեղի ունեցավ 2020-ին, քո և Քոչարյանի տարիների քաղաքականության ուղիղ հետևանքն էր՝ բանակցային գործընթացի ձգձգում, սեփական կապիտալի աճ և երկրի իրական պաշտպանության թուլացում։
Իսկ հիմա պարզապես նայիր՝ բանակի բյուջեն քո օրոք և մեր օրոք, տնտեսության աճը քո օրոք և մեր օրոք, ռազմարդյունաբերական ծախսերը քո օրոք և մեր օրոք և կստանաս պարզ պատասխանը՝ ով էր բանակը քանդում, և ով՝ կառուցում։
Հ․Գ․ Ի դեպ, օգտակար կլինի, եթե օգտվես վարչապետի առաջարկից ու տրված հնարավորությունից՝ տեսնես, թե ինչպես են այսօր կահավորում և սպառազինում սահմանը, ինչպես են վերաբերվում սահմանը պահող զինվորին»,- գրել է Մանավազյանն ու հարցազրույցից հատված հրապարակել։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ