Անգլիայի Պրեմիեր լիգայի հոկտեմբերի լավագույնները հայտնի են — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ են ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները։

Լիգայի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ թիմի հարձակվող Բրայան Մբեմոն ճանաչվել է լավագույն խաղացող, իսկ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը՝ լավագույն մարզիչ։

Մբեմոն հոկտեմբերին անցկացրել է երեք հանդիպում՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Նրա մասնակցությամբ «կարմիր սատանաները» հաղթել են «Սանդերլենդին» (2:0), «Լիվերպուլին» (2:1) և «Բրայթոնին» (4:2)։

Ռուբեն Ամորիմը, որը հոկտեմբերին թիմին առաջնորդել է երեք անընդմեջ հաղթանակների, մրցանակի համար մրցակցել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի, «Ասթոն Վիլայի» մարզիչ Ունայի Էմերիի և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլայի հետ։

Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» 10 խաղից հետո ունի 17 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։

Leave a Comment