«Վարդան Հարությունյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով»․ Վարազդատ Հարությունյան

«Վարդան Հարությունյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շաբաթն ամփոփում ենք չափազանց կարևոր ձեռքբերումով.
Վարդան Հարությունյանի փաստաբանական թիմի ջանքերով, որի անդամ է հանդիսանում «Ֆիդելիս»-ի հիմնադիր-գործընկեր, փաստաբան Արմեն Անդրիկյանը, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով:
Արմեն Անդրիկյանը գտնում է, որ պետք է վերացվի կամ ընտրվի ավելի մեղմ խափանման միջոց և այդ ուղղությամբ պաշտպանական խումբը կիրականացնի անհրաժեշտ գործողություններ:
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր դեռևս օգոստոսի 8-ին։ Նրան առաջադրված մեղադրանքները վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելուն, հակամրցակցային գործունեությանը և փողերի լվացմանն առնչվող դրույթներին։ Մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն իրականացվել էր դեռևս յոթ տարի առաջ, և քրեական վարույթը կարճվել էր՝ բացակայող հիմքերի պատճառով»։

Leave a Comment