Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է

Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել:

«Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով»,- «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Դիվանապետն ու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել են հոկտեմբերի 16-ին քրեական վարույթի շրջանակներում:

Դիվանապետը կալանավորվել էր 1, թեմի առաջնորդը՝ 2 ամսով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել, թե ինչու են ձերբակալվել հոգևորականները՝ հրապարակելով լուսանկարներ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment