Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» առաջին հաղթանակը ԵԼ-ում

Եվրոպա լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Լիլին»։

Սերբիայի չեմպիոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

«Ցրվենա Զվեզդան» առաջին հաղթանակն է տարել ու 4 միավորով 24-րդն է, «Լիլը» 6 միավորով 15-րդ տեղում է։

Լիգայի փուլում չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել «Միտդյուլանը», այս անգամ 3-1 հաշվով՝ «Սելթիկի» նկատմամբ։

Դանիական ակումբը 12 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Սելթիկը» 4 միավորով 25-րդն է։

«Սելտան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում։

Կլաուդիո Խիրալդեսի թիմը 9 միավորով երրորդն է, «Դինամոն»` 7 միավորով 8-րդը։

Գրանցվել են նաև հետևյալ արդյունքները․

«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Գոու Հեդ Իգլս» (Նիդերլանդներ)` 2-0

«Բազել» (Շվեյցարիա) – «Ստյաուա» (Ռումինիա)` 3-1

«Մալմյո» (Շվեդիա) – «Պանատինայկոս» (Հունաստան)` 0-1

«Ուտրեխտ» (Նիդերլանդներ) – «Պորտու» (Պորտուգալիա)` 1-1

«Նիս» (Ֆրանսիա) – «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 1-3

«Շտուրմ» (Ավստրիա) – «Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա)` 0-0։

Leave a Comment