Վահան Քերոբյանի տանը քննչական գործողություններ իրականացրել է ՔԿ-ն

Հասարակություն

07.11.2025 | 14:58

Վահան Քերոբյանի տանը քննչական գործողություններ իրականացրել է Քննչական կոմիտեն: Factor TV-ի տեղեկություններով՝ իրավապահ կառույցը քիչ անց հաղորդագրություն կտարածի:

Ավելի վաղ Քերոբյանի եղբայր Ավետիք Քերոբյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ խուզարկել են եղբոր տունը և ձերբակալել նրան:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում է իրականացվել գործողությունը։ Ավետիք Քերոբյանը նշում է միայն՝ նախարարի պաշտոնում նրա աշխատանքի հետ այն կապ չունի։

 

Արփի Հակոբյան

Leave a Comment