«Ադրբեջանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ սկզբունքային է և հիմնված է տարածաշրջանային համագործակցության իրավական հիմքերի և շահերի վրա։ Հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի անարգել երթևեկություն Ադրբեջանի տարածքի արևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից է TRIPP-ը, որը կապահովի «Զանգեզուրի միջանցքով» անարգել անցումը, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն
Հաջիզադեի խոսքով՝ համապատասխան տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծի իրականացման, անվտանգության միջոցառումների ապահովման եւ անարգել անցման շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ, եւ դեռեւս հայտնի չէ, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները: