Կիևի «Դինամոյի» խոշոր հաշվով հաղթանակն ու Կոնֆերենցիաների լիգայի մյուս արդյունքները

Կիևի «Դինամոն» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում տնային խաղում 6-0 հաշվով հաղթել է «Զրինսկիին»։

«Ռայո Վալյեկանոն» 3-2 հաշվով հաղթանակ է կորզել «Լեխից»։

Իսպանական ակումբը մինչև 58-րդ րոպեն պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, բայց կարողացել է հաղթել վճռորոշ գոլը խփելով ավելացրած չորրորդ րոպեին։

«Քրիստալ Փելասն» էլ սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթլ է «ԱԶ Ալկմարին»։

«Ռայո Վալյեկանոն» 7 միավորով 6-րդ տեղում է, «Քրիստալ Փելասը»` 6 միավորով 9-րդ, «Լեխը»` 3 միավորով` 23-րդ։

«Դինամոն» առաջին հաղթանակն է տարել` 3 միավորով բարձրանալով 24-րդ տեղ։ «Զրինսկին» նույնպես 3 միավոր ունի և 26-րդն է։
)

Leave a Comment